top of page

Արցախի նախագահը Արմենակ Ուրֆանյանին հետմահու պարգևատրում է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումով

Aug 29, 2020
1 min read

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանին և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանին հետմահու «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհելու պարգևները հանձնեց: Այս մասին  նա գրել է իր ֆեյսբուքյան էջում: «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանին և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանին հետմահու «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհելու պարգևները հանձնում եմ հանդիսավոր պայմաններում:


Փա՛ռք հայոց նորագույն պատմությունը կերտող բոլոր հերոսներին»:


 
 
 

Comments


bottom of page