top of page

Արցախի նախագահը Արգիշտի Քյարամյանին պարգևատրել է Արիության մեդալով

Jul 7, 2021
1 min read

Քննչական կոմիտեի փոխնախագահ, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանով պարգևատրվել է Արիության մեդալով։ Այս մասին հայտնել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը։

«Արիության մեդալը երեկ հանձնվել է իրեն»,-ասաց Ավանեսյանը՝ նշելով, թե Քյարամյանը պարգևատրվել է Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած արիության համար։

Հիշեցնենք՝ Արգիշտի Քյարամյանը 44-օրյա պատերազմի ընթացքում՝ 2020-ի հոկտեմբերի 8-ին ազատվեց ԱԱԾ տնօրենի պաշտոնից։ 2020-ի դեկտեմբերի 24-ին էլ նա նշանակվեց ՔԿ փոխնախագահի պաշտոնին։

 
 
 

Comments


bottom of page