Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Ռուբեն Վարդանյանին
Sep 8, 2022
1 min read

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 8-ին ընդունել է բարերար Ռուբեն Վարդանյանին։ Արցախի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ երկրի ղեկավարը ողջունել է Ռուբեն Վարդանյանի՝ Արցախ տեղափոխվելու և Արցախի անվտանգության ապահովման ու զարգացման գործում անմիջական մասնակցություն ունենալու որոշումը՝ հույս հայտնելով, որ այն օրինակ կծառայի աշխարհասփյուռ շատ հայերի համար։ Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հեռանկարները։




Comments