top of page

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է շինարարության գիտնականների և պատասխանատուների

Aug 31, 2020
1 min read

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 31-ին, Արցախի Հանրապետության օրվան ընդառաջ, ընդունել է շինարարության ոլորտի մի խումբ գիտնականների և պատասխանատուների։

Հանրապետության նախագահը պարգևատրել է Ստեփանակերտի ջրամատակարարման համակարգի նախագծի հեղինակներին:

Նախագահը կարևորել է նրանց ունեցած նշանակալի ավանդը 2008-2012 թվականներին Ստեփանակերտի մշտական և բնականոն ջրամատակարարման համակարգի նախագծի մշակման ու դրա իրականացման գործում և Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար հանձնել պետական բարձր պարգևներ։


Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը, գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք։

 
 
 

Comments


bottom of page