Արցախի ՄԻՊ-ը չհայտարարված այց է կատարել ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին
Feb 11, 2022
1 min read

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը չհայտարարված այց է կատարել Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին և բաժնի պետի հետ քննարկել մի շարք հարցեր՝ այդ թվում անդրադառնալով խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի բացառման կարևորությանը: Արցախի ՄԻՊ-ից հայտնում են, որ այցի շրջանակում Պաշտպանը զննել է ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի ՁՊՎ-ն, որտեղ այցի պահին ձերբակալված անձինք չեն եղել։ Պաշտպանը ծանոթացել է ձերբակալված անձանց պահման պայմաններին և արձանագրել ՁՊՎ-ի պայմանների բարելավման և կահավորման խիստ անհրաժեշտությունը: Նշված և այլ խնդիրներին լուծում տալու նպատակով Պաշտպանը իրավասու մարմիններին ներայացնելու է առաջարկություններ:




Comments