top of page

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը այցելել է Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն

Jun 2, 2021
1 min read

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և ՄԻՊ աշխատակազմի մի խումբ աշխատակիցներ հունիսի 1-ին այցելել են Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն` շնորհավորելու Երեխաների պաշտպանության միջազգային օրը և ծանոթանալու կենտրոնի պայմաններին:

Արցախի ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ Պաշտպանը կարևորել է հաստատությունում տարբեր ախտանիշներով բուժում ստացող երեխաների իրավունքների պաշտպանությունը` հայտնելով իր պատրաստակամությունը պարբերական ուշադրության ներքո պահելու նրանց խնդիրները։

Երեխաներին նվիրված միջոցառման ժամանակ Պաշտպանը և ՄԻՊ աշխատակիցներն անմիջական միջավայրում շփվել են կենտրոնի երեխաների հետ, ինչպես նաև առանձնազրույցներ ունեցել որոշ երեխաների և կենտրոնի աշխատակիցների հետ:

 
 
 

Comments


bottom of page