top of page

Արցախի մի շարք համայնքներում այսօր կիրականացվի հրթիռային եւ կասետային ռումբերի վնասազերծում

Feb 22, 2021
1 min read

Հանրապետության տարածքում ամենօրյա ռեժիմով շարունակվում են զենք-զինամթերքի հայտնաբերման եւ դրանց ոչնչացման աշխատանքները:

ՆԳՆ ԱԻ ծառայությունն իրազեկում է, որ այսօր օրվա ընթացքում պայթուցիկ առարկաների, հրթիռային եւ կասետային ռումբերի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտակերտ քաղաքում, Մարտակերտի շրջանի Ն.Հոռաթաղ, Աղաբեկալանջ,Ճանկաթաղ, Մոխրաթաղ, Վարնկաթաղ համայնքների տարածքներում, Մարտունի քաղաքում եւ հարակից բնակավայրերում, Ասկերանի շրջանի Խնածախ եւ Այգեստան համայնքների մերձակա տարածքում:

Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել ծառայության շուրջօրյա գործող կարճ հեռախոսահամարներին. 911,101,112:

 
 
 

Comments


bottom of page