Արցախի Մարտունու շրջանում 6 հայ զինվորականների սպանության դաժան տեսանյութեր է հրապարակվել
Dec 29, 2020
1 min read

Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են Արցախի Մարտունու շրջանում 6 հայ զինվորականների սպանության դաժան տեսանյութեր:
«Տեսանկարահանման ամսաթիվը նշված է դեկտեմբերի 27։ Ըստ հրապարակման՝ տեսանյութը նոր է, քանի որ նրանում երևացող ադրբեջանցի զինվորականը ասում է, թե նույն օրը դիվերսանտների կողմից սպանված Էլմիր Համբարովի վրեժը լուծված է։
Տեսանյութը չենք վերահրապարակում չափից դուրս սահմռկեցուցիչ կադրեր պարունակելու պատճառով»,- գրում է Mediaport-ը։




Comments