top of page

Արցախի Հանրապետության խորհրդարանն արտահերթ նիստ կգումարի

Feb 17, 2022
1 min read


Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հայտնում է․ «Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ 2022 թվականի փետրվարի 18-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ նախաձեռնողների սահմանած հետևյալ օրակարգով. 1․ «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին», «Քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» (օրենքների նախագծերի փաթեթ): 2․ Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ Ազգային ժողովի հայտարարություն»:

 
 
 

Comments


bottom of page