top of page

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում տեղադրվել է Երվանդ Հաջիյանի հուշատախտակը

Sep 3, 2021
1 min read

Սեպտեմբերի 3-ին Արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել Արցախյան երրորդ պատերազմում նահատակված՝ ԱԳՆ Սփյուռքի բաժնի պետ Երվանդ Հաջիյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման արարողությունը: Այս մասին տեղեկանում ենք Արցախի ԱԳՆ-ից։ Իր ելույթում ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը նշել է, որ Երվանդ Հաջիյանին Արցախում գիտեն որպես հայրենասեր, պարկեշտ անձնավորություն, ով բարձր արհեստավարժությամբ է կատարել իր աշխատանքային պարտականությունները, ապրել է հայրենիքի հոգսերով ու խնդիրներով։ Տոկունություն և համբերություն մաղթելով Երվանդ Հաջիյանի ընտանիքի անդամներին և հարազատներին՝ նախարարն ընդգծել է, որ հայրենիքի նվիրյալների հիշատակը միշտ վառ կմնա հայրենակիցների սրտերում։

 
 
 

Comments


bottom of page