top of page

Արցախի առողջապահության նախարարությունը հայտարարում է աննախադեպ կրթական ծրագրերի մեկնարկ

Oct 27, 2021
2 min read

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը հայտարարում է աննախադեպ կրթական ծրագրերի մեկնարկ, որոնք հնարավորություն կստեղծեն մասնակիցների համար ուսանելու արտասահմանյան բարձրագույն ուսումնական հաստատություններում: Նման ծրագրերը միտված են Արցախի բարեկեցությանն ու զարգացմանը, քանի որ որակյալ կրթությունն ու գիտելիքն են պայմանավորում հասարակության ապահով և բարվոք ապագան: Ստորև ներկայացնում ենք կրթական ծրագրերի մանրամասները: Հետաքրքրվող անձինք կարող են դիմել և գրանցվել: Հարցերի դեպքում զանգահարեք +3749443565 հեռախոսահամարին: Դիմելու ընթացակարգը Դիմորդը ներկայացնում է CV և մոտիվացիոն նամակ հայերեն և անգլերեն լեզուներով (mohnkram@mail.ru): CV-ների ուսումնասիրման ու քննարկման արդյունքում կատարվում է դիմորդների ընտրություն: Ընտրված մասնակիցները կհրավիրվեն առաջին փուլի հարցազրույցի՝ ԱՀ առողջապահության նախարարի և պատասխանատու աշխատակիցների հետ: Հարցազրույցն անցած մասնակիցները պետք է գրանցվեն համապատասխան կայքի հղումով Կրթություն ստացած անձինք կաշխատեն ԱՀ առողջապահության նախարարությունում: Պահանջները Տարիք ՝ 25-38 տարեկան Բարձրագույն կրթություն MBA ՝ ցանկալի է ամերիկյան համալսարանի կամ այլ արտասահմանյան համալսարանի master’s degree Աշխատանքային ստաժ ՝ 5 տարի ղեկավարման մեջ առնվազն բակալավրի աստիճան (հետազոտական կամ կիրառական գիտությունների ինստիտուտ) անգլերենի իմացություն (TOEFL 91+, IELTS 6.5 or Cambridge Advanced C1) Ընդունվելուց քննության հանձնում (test Nyenrode LTP օr GMAT / GRE) Առաջին կրթությունը ՝ Կառավարման գիտությունների մագիստրոս ․ Վայրը ՝ Ամստերդամ, Բրյոկելեն ․ Գրանցման ժամկետը՝ 22․08․2022 -30․08․2022 թթ ․ ․ Լեզուն՝ անգլերեն ․ Շաբաթական ժամերը՝ 40 ժամ ․ Արժեքը՝ € 29.250 (վճարումը կիրականացվի նախարարության կողմից) ․ Ակադեմիկական մագիստրոս 16 ամսվա ընթացքում ․ Ընտրություն 3 ուղղությունների միջև ՝ թվային բիզնես և նորարարություն, ֆինանսների կառավարում և գլոբալ բիզնես։ Ընդունման կարգը ․Սեղմեք դիմումի վրա դեղին կոճակը և լրացրեք տվյալ ձևաչափը։ Լրացնելուց հետո Դուք էլեկտրոնային նամակով կստանաք մեր պորտալի հղումը, որտեղ պետք է պարտադիր լրացնեք դիմում։ ․Մենք կկապվենք Ձեր հետ և կնշանակենք ընտրության օր/ test Nyenrode LTP оr GMAT/ և անհատական հարցազրուց ․եթե դուք ընտրվեք երկու շաբաթվա մեջ կստանաք էլ․նամակ դիմումի ձևաչափով Նախամագիստրատուրա Նախամագիստրատուրան տևում է 4 ամիս և կազմված է 7 կուրսից՝ ․ակադեմիական ընթերցանություն և նյութի ներկայացում ․բիզնես հետազոտություն ․բիզնես վիճակագրություն ․մարկետինգային ռազմավարություն ․կազմակերպական վարքագիծ ․բիզնես էկոնոմիկա ․ֆինանսի սկզբունքներ Մագիստրատուրա Մագիստարտուրան տևում է 12 ամիս, բաղկացած է հետևյալ կուրսերից՝ պետական կառավարում բիզնես վիճակագրություն և հավասարեցում Թվայնացում, բիզնես և հասարակություն ֆինանսների կառավարում Երկրորդ կրթությունը՝ Եվրոպական մագիստրոսի աստիճան տնտեսագիտության և առողջապահության կառավարման բնագավառում Վայրը ՝ Նիդեռլանդներ, Campus Woudestein Լեզուն՝ անգլերեն Տևողությունը՝ 2 տարի Դիմելու վերջնաժամկետ ՝ 01.03.2022 Դասընթացի սկիզբը՝ սեպտեմբեր արժեքը ՝ 25.000 € (վճարումը կիրականացվի նախարարության կողմից) Ինչու հենց այս կրթությունը Եզակի հնարավորություն անցնել համատեղ ծրագիր Եվրոպայի չորս լավագույն բուհերում: Զարգացնել իրավասությունները և փորձը առողջապահության տնտեսագիտական և քաղաքական ոլորտներում, համակարգի կառավարումը,ինչպես նաև օրենսդրությունը և դրա կարգավորումը: Կարիերայի հիանալի հնարավորություններ և մուտք համաշխարհային կազմակերպությունների գործատուների ցանկ, հիվանդանոցներ և առողջապահական այլ հաստատություններ, պետական կառույցներ և գիտահետազոտական համալսարաններ: Ծրագիրը առաջարկում է առաջնային գիտելիքներ տնտեսագիտության և առողջապահության կառավարման համակարգում,որը իրականացվելու է Եվրոպայի 4 առաջատար բուհերի կողմից: 1․Ինսբուրքի կառավարման կենտրոն 2․Ռոտերդամի Էրազմուսի համալսարան 3․Բոլոնիայի համլսարան 4․Օսլոյի համալսարան Կիսամյակներ և դասընթացներ Առաջին կիսամյակում հիմնական ուշադրությունը կենտրոնացվելու է տնտեսագիտության հիմունքների ուսումնասիրմանը, կառավարմանը, վիճակագրությանը և էկոնոմետրիակային: Այս դասընթացները կմեկնարկեն Բոլոնիայի համալսարանում: Երկրորդ և երրորդ կիսամյակները նվիրված են առողջության ոլորտում արդիական հարցերի վերաբերյալ առաջադեմ և մասնագիտացված հմտությունների զարգացմանը: Չորրորդ կիսամյակը նվիրվում է մագիստրոսական թեզի գրմանը: Ուսանողները գրում են գիտական մագիստրոսական թեզ իրենց ընտրած մասնագիտացմանը առնչվող թեմայով: Դիպլոմային աշխատանքի նպատակն է ցույց տալ, որ ուսանողը ունակ է ինքնուրույն իրականացնել գիտական հետազոտություններ և հստակորեն հայտարարել ու քննարկել հետազոտության արդյունքները և դրա եզրակացությունները: Մագիստրոսական թեզի թեմայի առաջարկներ կարող են ներկայացնել և ուսանողները և դասախոսները և պետական կամ մասնավոր սեկտորի ներկայացուցիչները:

 
 
 

Comments


bottom of page