top of page

Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարը և արդարադատության նախարարն ազատվել են պաշտոններից

Nov 16, 2020
1 min read

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 16-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Սամվել Բաբայանն ազատվել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են՝ ԱՀ նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Սիրան Ավետիսյանն ազատվել է Արցախի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

 
 
 

Comments


bottom of page