top of page

Արցախի ԱԻ անձնակազմը հանդիպել է հոգևորականի հետ

Jul 22, 2022
1 min read


Հուլիսի 21-ին Արցախի ՆԳ նախարարի հոգևոր խորհրդական, նախարարության հոգևոր պատասխանատու Տեր Ներսես քահանա Ասրյանը երեկ հանդիպել է ԱԻ պետական ծառայության կենտրոնական ապարատի անձնակազմի հետ: Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ից հայտնում են, որ հոգևոր ուսուցմամբ հանդիպումն անցել է անմիջական երկխոսության մթնոլորտում, առաջնահերթություններն էլ անձնակազմին հետաքրքրող հոգևոր թեմաներն էին: Հոգևորականն անդրադարձել է նաև Հայոց եկեղեցու խորհուրդներին և ժողովրդի շրջանում հայտնի ավանդույթներին ու դրանց նշանակությանը: Հարկ է նշել, որ նմանօրինակ հանդիպումներն արդեն ավանդույթ են դարձել և կրում են պարբերական բնույթ:

 
 
 

Comments


bottom of page