top of page

Արցախի ԱԺ նախագահին ու ՏԿԵ նախարարին ընդունել է Ֆրանսիայի Բուշ- դյու-Ռոն դեպարտամենտի նախագահը

Nov 21, 2021
1 min read

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Ֆրանսիայում են:

Նախարար Խանումյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացրել է, որ հանդիպում են ունեցել Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի նախագահ, էքս-Մարսել-Պրովանս մետրոպոլի նախագահ Մարտին Վասալի հետ։ Քննարկվել են Ֆրանսիայի և Արցախի միջև ապակենտրոնացված համագործակցության զարգացման հեռանկարները:

 
 
 

Comments


bottom of page