top of page

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հյուրընկալել է ֆրանսահայ գործիչ Ռընե Լևոնյանին

May 1, 2022
1 min read

Մայիսի 1-ին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հյուրընկալել է ֆրանսահայ գործիչ, Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահ, վերապատվելի դոկտոր Ռընե Լևոնյանին։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԺ-ից: Ողջունելով հյուրին՝ խորհրդարանի ղեկավարը անդրադարձել է Ռընե Լևոնյանի հայրենանվեր գործունեությանը դեռևս 90-ական թվականներից։ Արթուր Թովմասյանը խոսել է Արցախում իրականացվող այն առաջնահերթ սոցիալ- տնտեսական ծրագրերի, Ազգային ժողովի հայտարարությունների և խորհրդարանի կողմից ընդունվող օրենքների մասին, որոնք առնչվում են հետպատերազմյան իրողություններին։ Հանդիպմանը զրուցակիցները խոսել են տարածաշրջանային սրընթաց զարգացումների և Արցախի հետագա կարգավիճակի մասին։ Ազգային ժողովի նախագահը շեշտել է, որ Արցախի հիմնախնդրի լուծումը հնարավոր է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Իր հերթին Ռընե Լևոնյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և հավաստիացրել, որ Արցախի ժողովրդի կողքին են։ Ֆրանսահայ գործիչը նշել է նաև, որ սփյուռքահայ կազմակերպությունները շարունակելու են տարբեր ծրագրերով աջակցել արցախահայությանը։ Երկուստեք կարևորվել է ամբողջ հայության միաբան ու միակամ գործելը։

 
 
 

Comments


bottom of page