top of page

Արցախի ԱԺ-ն նիստ է հրավիրել. Խորհրդակցություն՝ Արթուր Թովմասյանի մոտ

Apr 27, 2022
1 min read

Ապրիլի 27-ին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցում էին խմբակցություննների ղեկավարները, մշտական հանձնաժողովների նախագահները և աշխատակազմի պատասխանատուները։ Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ խորհրդակցության ընթացքում քննարկվել են ապրիլի 28-ին կայանալիք հերթական նիստի օրակարգի հարցերը։ Օրակարգում պարտադիր քննարկման ենթակա հարցերից ընդգրկված է ԱՀ դատախազության 2021թ․ գործունեության մասին հաղորդումը։ Նիստի քննարկման է ներկայացվում 11 օրենքի նախագիծ, որոնցից 2-ը՝ նախագծերի փաթեթի տեսքով։ Օրակարգում ներառված են նաև հարցեր Արցախի Հանրապետության նախագահին և Կառավարության անդամներին, ինչպես նաև՝ պատգամավորների հայտարարություններ։ Խորհրդակցության ավարտին Արթուր Թովմասյանը հայտարարել է, որ վաղը՝ ապրիլի 28-ին՝ ժամը 11։00-ին, Ազգային ժողովը գումարելու է հերթական նիստ։

 
 
 

Comments


bottom of page