top of page

Արցախի ԱԺ-ն արտահերթ նիստում կքննարկի համաներման նախագիծը

Jul 15, 2020
1 min read

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հուլիսի 15-ին ԱԺ նախագահի տեղակալի, մշտական հանձնաժողովների նախագահների, խմբակցությունների ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԺ լրատվական ծառայությունը։

ԱՀ ԱԺ նախագահը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ՝ իր իսկ սահմանած օրակարգով՝ հուլիսի 16-ին ժամը 10:00-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան:

ԱԺ քննարկմանը կներկայացվի «Քրեական գործերով համաներում հաստատելու մասին» օրենքի նախագիծը:

 
 
 

Comments


bottom of page