Արցախ է մեկնել ռուս խաղաղապահների 20-րդ ինքնաթիռը
- Nov 10, 2020
- 1 min read

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է՝ Ուլյանովսկից Լեռնային Ղարաբաղ ռուս խաղաղապահներով Իլ-76 20-րդ ինքնաթիռի թռիչքի մասին:
«Ռուս խաղաղապահներով ռազմատրանսպորտային ավիացիայի Իլ-76 ինքնաթիռները դուրս են եկել Ուլյանովսկ-Վոստոչնի օդանավակայանից», - ասված է գերատեսչության պաշտպանական հայտարարության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր 14 ինքնաթիռների թռիչքի մասին։







Comments