top of page

Արտակ Կրկյաշարյանն ազատվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից

Jul 8, 2022
1 min read


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արտակ Կրկյաշարյանին Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից ազատելու մասին։ «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով և 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ Արտակ Կրկյաշարյանին ազատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից»,– ասվում է որոշման մեջ: Նշենք, որ Արտակ Կրկյաշարյանն օրեր առաջ նախագահի հրամանագրով նշանակվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավոր։ Արտակ Կրկյաշարյանը ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ էր նշանակվել 2018 թվականի օգոստոսի 24-ին։

 
 
 

Comments


bottom of page