top of page

Արսեն Թորոսյանն ընդունել է Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դևալին

Oct 9, 2019
1 min read

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին: Նախարարը նորանշանակ դեսպանին շնորհավորել է պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Քաղաքավարական հանդիպման շրջանակներում կողմերը քննարկել են համագործակցության շրջանակները: Կողմերը քննարկել են դեղարտադրության և դեղերի ներմուծման վերաբերյալ հարցերը: Արսեն Թորոսյանը նշել է, որ հնդկական դեղագործությունը ոչ միայն բարձրորակ է, այլև ծախսարդյունավետ: Խոսվել է նաև հիվանդանոցների կառավարման, փոխպատվաստումների և ռեսուրսների ճիշտ և օպտիմալ օգտամործման վերաբերյալ: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը դեսպանին է ներկայացրել նաև Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում կլինիկական օրդինատուրայի նոր ծրագրերի մեկնարկի մասին: Կիշան Դան Դևալը նշել է, որ Հնդկաստանը պատրաստ է շարունակել համագործակցությունը բոլոր ուղղություններով, ինչպես նաև աջակցել մարզերում իրականացվող առողջապահական ծրագրերին: Նախարարը հաջողություն է մաղթել դեսպանին և նշել, որ Հնդկաստան այցի ընթացքում մեծ ցանկություն ունի հանդիպելու Հնդկաստանի առողջապահության նախարարին:

 
 
 

Comments


bottom of page