Արսեն Թորոսյանն արձակուրդ է գնում

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը 19 օր արձակուրդում կլինի։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը, որը հրապարակվել է կառավարության կայքում։
«Արսեն Թորոսյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի չօգտագործված մասը և 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2020 թվականի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 18-ը ներառյալ»,– գրված է որոշման մեջ:
Առողջապահության նախարարին այդ ընթացքում կփոխարինի նրա առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը:
Հիշեցնենք` երեկ լուր տարածվեց, թե Թորոսյանը հրաժարվելու է պաշտոնից. ենթադրությունների տեղիք էր տվել այն հանգամանքը, որ նախարարն ապաակտիվացրել էր ֆեյսբուքյան իր էջերը։ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը հերքեց այդ լուրը։




Comments