top of page

Արսեն Թորոսյանն այցելել է ԱՆ պրոֆեսոր Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն

Sep 3, 2019
1 min read

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր այցելել է առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող պրոֆեսոր Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն` ծանոթանալու ընթացիկ աշխատանքներին և մատուցվող ծառայություններին: Շրջայցի ընթացքում նախարարը ծանոթացել է հեմոֆիլիայի կենտրոնի աշխատանքներին, որտեղ աշխատակիցները նախարարին ցանկություն են հայտնել` ստեղծելու նաև թրոմբոզի ու հեմոստազի կենտրոն` մյուս հիվանդանոցներին տեսական և մեթոդական օգնություն ցուցաբերելու նպատակով: Արսեն Թորոսյանը շրջել է կենտրոնի կենսաքիմիական, մանրէաբանական, հյուսվածքաբանական, մոլեկուլար գենետիկայի և այլ լաբորատորիաներում: Ըստ կենտրոնի աշխատակիցների` այստեղ արյան մանրամասն մակարդելիության հետազոտությունը լավագույնն է արվում: Նախարարը նաև եղել է ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքում և արյան բանկում: «Որպես աջակցող օղակ` մեր պարտականությունն է ենթակա հիմնարկների տարբեր խնդիրները լուծել` հեմոֆիլիայի, դեղորայքի, ֆինանսավորման և այլ ուղղություններով»,- ասել է Արսեն Թորոսյանը և հավելել, որ կենտրոնը մեծ աշխատանք է կատարում:

 
 
 

Comments


bottom of page