top of page

Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Իռլանդիայում

Apr 30, 2019
1 min read

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը ճանաչողական այցով գտնվում է Իռլանդիայում, որտեղ Հայաստանի Ազգային ժողովի և կառավարության ներկայացուցիչները տեղում ծանոթանում են փոխհամաձայնեցված և արդյունավետ հակածխախոտային քաղաքականությանը:

Իռլանդիան միջազգայնորեն ճանաչված է որպես ծխախոտի դեմ պայքարի գործում արդյունավետ միջոցառումներ իրականացնող երկիր: Ներկայում Իռլանդիայի իշխանությունների կողմից իրականացվող արդյունավետ հակածխախոտային քաղաքականության շնորհիվ երկրում ծխախոտի օգտագործման մակարդակը ամենացածրներից մեկն է աշխարհում:

Պատվիրակությունը եղել է Իռլանդիայում գործող Tobacco Free Research Institute-ում

և ուսումնասիրել հանրային վայրերում ծխախոտի ծխից ազատվելու Իռլանդիայի փորձը: Նախատեսվում են մի շարք հանդիպումներ և այցեր:

 
 
 

Comments


bottom of page