top of page

Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստան-Արցախ հիմնադրամի ներկայացուցիչներին

Sep 13, 2019
1 min read

Առողջապահության նախարար Արսեն Թորոսանն այսօր հանդիպել է Հայաստան-Արցախ հիմնադրամի (ՀԱՀ) նախագահ Հարութ Սասունյանի և առողջապահական ծրագրերի ղեկավար Համբարձում Սիմոնյանի հետ: Հանդիպմանը քննարկվել է ՀԱՀ-ի` որպես մարդասիրական օգնություն ստացված դեղերի և բժշկական նշանակության ապրանքների մաքսազերծման և ծրագիրը բարեգործական որակելու գործընթացները: Քննարկման արդյունքում Արսեն Թորոսյանն առաջարկել է բեռի փոխադրման մեխանիզմը բարելավել, որպեսզի առաքման ժամկետը կրճատվի և նման ուշացման դեպքեր չկրկնվեն: «Ցավոք սրտի, տեխնիկական հարցեր դեռ կան: Մենք պետք է լուծենք մեխանիզմի և տեխնիկական ժամանակային խնդիրները, որպեսզի ավելի հասանելի դեղեր ունենանք մեր երկրում», - ասել է նախարարը: ՀԱՀ-ից առողջապահության նախարարությանը ուղարկվել է շուրջ 700 հիվանդի հակավիրուսային դեղեր` հեպատիտ Ց հիվանդության բուժման համար: Ուղարկված բեռը ներկայումս գտնվում է մաքսազերծման փուլում: Նշված դեղերը կհատկացվեն առաջին «Բ» գենոտիպ ունեցող հիվանդներին լաբորատոր հետազոտությունների հիման վրա: Հիմնադրամի նախագահը ընդգծել է, որ այս տարի լրանում է իրենց գործունեության 30 ամյակը: Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել սերտ համագործակցության, ջանքերի և պատրաստակամության համար:

 
 
 

Comments


bottom of page