top of page

Արոնյանը կիսեց միավորը Ուեսլի Սոյի հետ

May 21, 2020
1 min read

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ելույթներըLindores Abbey Rapid Challenge մրցաշարում:

Արագ շախմատի մրցաշարի 9-րդ տուրում Արոնյանի մրցակիցն ԱՄՆ-ից Ուեսլի Սոն էր: Պարտիայի 31-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը: Հաջորդիվ հայ գրոսմայստերի մրցակիցը կլինի Ռուսաստանից Սերգեյ Կարյակինը:


Lindores Abbey Rapid Challenge շախմատային առցանց մրցաշարը կազմակերպել է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Մասնակիցները մեկնարկում, որը բաղկացած է 11 պարտիայից, մրցում են արագ շախմատում: Ութ լավագույնները դուրս կգան փլեյ-օֆֆ:

 
 
 

Comments


bottom of page