Արոնյանը Lindores Abbey Rapid Challenge-ում դեռևս 7-րդն է
May 20, 2020
1 min read

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է պայքարը Lindores Abbey Rapid Challenge առցանց մրցաշարում:
Արագ շախմատի 4 տուրերում Արոնյանը տոնեց մեկ հաղթանակ, իսկ մյուս երեք պարտիաներն ավարտեց ոչ-ոքի արդյունքով: Այժմ Արոնյանը 4 հնարավորից ունի 2 միավոր և մրցաշարային աղյուսակում 7-րդն է: Առաջատարները 4 շախմատիստներ են, ովքեր ունեն 3-ական միավոր:
Lindores Abbey Rapid Challenge շախմատային առցանց մրցաշարը կազմակերպել է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Մասնակիցները մեկնարկում, որը բաղկացած է 11 պարտիայից, կմրցեն արագ շախմատում: Ութ լավագույնները դուրս կգան փլեյ-օֆֆ:




Comments