Արոնյանը 3 հաղթանակ է տոնել
Aug 11, 2019
1 min read

Երեկ մեկնարկել է «Grand Chess Tour»-ի ԱՄՆ-ի փուլը՝ Սենթ Լուիսի մրցաշարը, որին Հայաստանը ներկայացնում է մեր հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը: Օգոստոսի 10-ից 12-ը տեղի կունենա արագ շախմատի մրցաշար, իսկ 13-ից 14-ը՝ կայծակնային շախմատի մրցաշար:
Երեկ կայացած 3 պարտիաներում Արոնյանը 3 հաղթանակ է տոնել՝ Մաքսիմ Վաշյե Լագրավի, Սերգեյ Կարյակինի և Շախրիյար Մամեդյարովի դեմ։ 3 տուրից հետո Արոնյանը 6 հնարավորից վաստակել է 6 միավոր և մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարն է։




Comments