top of page

Արշակ Կարապետյանն այցելել է «Պատրիոտ» զբոսայգի

Aug 12, 2021
1 min read


Արշակ Կարապետյանն այցելել է «Պատրիոտ» զբոսայգի, այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ից:

«ՌԴ կատարած աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն օգոստոսի 11-ին եղել է «Պատրիոտ» զբոսայգում, որն իրենից ներկայացնում է թանգարանային մի շարք հարթակներից, ռազմամարզական խաղահրապարակներից, ռազմատեխնիկական ցուցադրություններից բաղկացած և հայրենասիրական ուղղվածության ժամանցային հարմարություններով մեծ համալիր։

Արշակ Կարապետյանը ծանոթացել է Հայրենական Մեծ պատերազմին նվիրված ցուցադրություններին, այնուհետև այցելել զբոսայգում գտնվող ՌԴ ՊՆ գլխավոր եկեղեցի»,- ասված է հաղորդագրությունում։

 
 
 

Comments


bottom of page