Արշակ Կարապետյանը հանդիպել է Արայիկ Հարությունյանի հետ
Aug 6, 2021
1 min read

Օգոստոսի 5-ի երեկոյան կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հանդիպումն Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Քննարկվել են իրադրությունն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից իրականացվող առաքելության ընթացքը և այլ, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։




Comments