top of page

Արյունատվության կոչ․ Ան

Sep 27, 2020
1 min read

Հարգելի հայրենակիցներ, առողջապահության նախարարությունը հայցում է ձեր աջակցությունը: Արյան անհրաժեշտ պահուստային քանակը լրացնելու նպատակով կոչ ենք անում կամավոր դոնորության:


Արյուն ունենալու համար անհրաժեշտ է, որ բոլորս գիտակցենք` միայն մեր հանձնած արյան շնորհիվ հնարավոր կլինի փրկել մարդկանց կյանքեր:


Արցախում տեղի ունեցող իրադարձություններին հետևելով` ձեզնից շատերը մոտենում են տարբեր բժշկական կազմակերպություններ` արյունատվության համար:


Հարգելի քաղաքացիներ, կոչ ենք անում արյուն հանձնելու համար դիմել միայն «Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան

արյունաբանական կենտրոն» ՓԲԸ կամ արյան բանկի մարզային կառույցներ:

Լրացուցիչ հայտնում ենք, որ արյան խումբն ու ռեզուս պատկանելությունը նշանակություն չունեն:

 
 
 

Comments


bottom of page