top of page

Արմվիրում արձանագրվել է ապօրինի որսի 4 դեպք, առգրավվել է 3 որսորդական զենք

Mar 25, 2022
1 min read

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները բնապահպանական օրենսդրության նորմերի կատարման և պահպանման նկատմամբ վերահսկողության շրջանակում խստացված ստուգայցեր են իրականացնում երկրի տարբեր մարզերում։

Տեսչական մարմնից հայտնում են, որ մարտի 24-ին ՀՀ Արմավիրի մարզի Ալաշկերտ և Սպանդարյան համայնքների հարակից տարածքում ԲԸՏՄ տեսուչներն արձանագրել են ապօրինի որսի 4 դեպք, առգրավվել է 3 հարթափող որսորդական զենք, ապօրինի որսված 38 հատ տափաստանային արտույտ։

Հարուցվել են վարչական վարույթներ, դեպքերից մի քանիսով նյութերը կուղարկվեն Ոստիկանություն։

 
 
 

Comments


bottom of page