top of page

Արմեն Փամբուխչյանն ազատվել է ԱԻ նախարարի առաջին տեղակալի պաշտոնից

Apr 11, 2022
1 min read


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արմեն Փամբուխչյանին արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Փամբուխչյանին ազատել արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից»,– ասվում է որոշման մեջ: Արմեն Փամբուխչյանն այս պաշտոնում նշանակվել էր 2020 թվականի սեպտեմբերի 25-ին։ Հիշեցնենք, որ ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը վերջերս ազատվել նախարարի պաշտոնից, նա այժմ կալանավորված է։

 
 
 

Comments


bottom of page