top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Արմեն Սարգսյանն ընդունել է «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանին


Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Մոդուս վիվենդի» կենտրոնի հիմնադիր և նախագահ, քաղաքագետ Արա Պապյանին: Կենտրոնի ղեկավարը տեղեկություններ է ներկայացրել իրենց գործունեության և ծրագրերի մասին, մասնավորապես, անդրադարձել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, Հայկական հարցի իրազեկման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Նա նշել է, որ կենտրոնը դեռևս մեկ տասնամյակ առաջ առաջին անգամ տպագրել է ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի Հայաստանի և Թուրքիայի սահմանի վերաբերյալ իրավարար վճռի ամբողջական օրինակը, որն օգտակար է եղել հետազոտողների համար: Անցնող տասնամյակում իրավարար վճիռը տպագրվել է նաև իսպաներեն և ռուսերեն։ Արա Պապյանը ՀՀ նախագահին ներկայացրել է օրերս տպագրված իրավարար վճռի թուրքերեն տարբերակը: Նա գրքի մեկ օրինակ նվիրել է Հանրապետության նախագահին:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page