top of page

Արմեն Սարգսյանն ընդունել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանին

Apr 6, 2021
1 min read

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանին: Կենտրոնական բանկի նախագահը տեղեկություններ է ներկայացրել գնաճի շուրջ իրավիճակի և ֆինանսական համակարգի բնականոն գործունեության ապահովման ուղղությամբ իրականացվող քայլերի, ինչպես նաև դրամավարկային քաղաքականության վերաբերյալ: Մտքեր են փոխանակվել նաև միջազգային ֆինանսական շուկաներում տեղի ունեցող իրադարձությունների և մեր երկրի տնտեսության վրա դրանց հնարավոր ազդեցությունների շուրջ:


 
 
 

Comments


bottom of page