top of page

Արմեն Սարգսյանն ընդունել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանին

Dec 6, 2021
1 min read


Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, շարունակելով հանդիպումներն արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ, այսօր ընդունել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին: Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպմանը մտքեր են փոխանակվել ներքին խնդիրների և արտաքին մարտահրավերների շուրջ, անդրադարձ է եղել դրանց հաղթահարման ուղիներին: «Հանրապետություն» կուսակցության ղեկավարը Հանրապետության նախագահին է ներկայացրել իր ղեկավարած քաղաքական ուժի դիրքորոշումներն ու մոտեցումները:

 
 
 

Comments


bottom of page