top of page

Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկին

Dec 16, 2021
1 min read

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին:

Հանդիպմանը նախագահ Սարգսյանն ու դեսպան Կոնյուկը մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության հարցերի շուրջ: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության խնդիրներին:

 
 
 

Comments


bottom of page