top of page

Արմեն Սարգսյանն ընդունել է ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանին

Apr 7, 2021
1 min read

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գագիկ Ջհանգիրյանին:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը մտքեր են փոխանակվել դատաիրավական համակարգում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ:

Անդրադարձ է եղել նաև Ազգային ժողովի ընդունած և Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված՝ ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթին:

 
 
 

Comments


bottom of page