Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Հորդանանի Հաշիմյան Թագավորություն
Nov 23, 2020
1 min read

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 23-ին կարճատև աշխատանքային այցով կմեկնի Հորդանանի Հաշիմյան Թագավորություն:
Հայաստանի նախագահը հանդիպում կունենա Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր, Նորին Մեծություն Աբդալլահ Երկրորդ իբն Ալ Հուսեյնի հետ:
Նախատեսվում է, որ Հայաստանի նախագահը և Հորդանանի թագավորը կքննարկեն երկու երկրների հարաբերությունների զարգացմանը և տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության ընդլայնման հնարավորություններին վերաբերող հարցեր:




Comments