top of page

Արմեն Սարգսյանն այցելել է Քեմբրիջի համալսարանի գիտական կենտրոն

Sep 14, 2020
1 min read

Արձակուրդում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է նաև գործնական հանդիպումներ ունենալ տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ: Հանրապետության նախագահն այցելել է աշխարհահռչակ Քեմբրիջի համալսարանի գիտական կենտրոն:

Նախագահ Սարգսյանը հանդիպել է գիտական կենտրոնի ղեկավարության հետ:

Զրուցակիցներն անդրադարձել են հայկական կրթական և գիտահետազոտական կենտրոնների հետ համագործակցության հնարավորություններին՝ հաշվի առնելով Քեմբրիջի համալսարանի համաշխարհային ավանդույթները գիտության ու կրթության ասպարեզում և հայ գիտնականների ձեռքբերումներն ու նվաճումները գիտության ոլորտներում, ինչպես նաև կրթության աճող դերն ու նշանակությունը ժամանակակից աշխարհում:

Քննարկվել և նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցության շուրջ համաձայնագիր ստորագրել մասնավորապես արհեստական բանականության, ժամանակակից տեխնոլոգիաների, այդ թվում՝ բիոտեխնոլոգիաների ոլորտում: 

 
 
 

Comments


bottom of page