top of page

Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին

Apr 14, 2021
1 min read

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին, Միավորված աշխատանքային կուսակցության հիմնադիր-նախագահ Գուրգեն Արսենյանին, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության համահիմնադիր Դավիթ Սանասարյանին և «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանին:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ նշված կուսակցություններն Ազգային ժողովի ընդունած և Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի վերաբերյալ օրերս հայտարարությամբ դիմել էին Հանրապետության նախագահին:

Նախագահի հետ հանդիպմանը կուսակցությունների ղեկավարները ներկայացրել են օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ իրենց մոտեցումներն ու դիրքորոշումները:

 
 
 

Comments


bottom of page