top of page

Արմեն Սարգսյանին շնորհավորել է Իտալիայի նախագահ Մատարելլան

Sep 21, 2021
1 min read



Հայաստանի Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլան:

«Երևանն ու Հռոմը միավորված են հազարամյա և բեղմնավոր փոխհարաբերությունների ավանդույթում արմատավորված անկեղծ բարեկամությամբ: Հնագույն քաղաքակրթությունների ժառանգությունը և մեր ժողովուրդների միջև գոյություն ունեցող բնական համակրանքը շարունակում են զարգացնել գերազանց մակարդակի վրա գտնվող երկկողմ հարաբերությունները, որոնք առավել ամրապնդման հնարավորություն կգտնեն Ձեր շատ սպասված պետական այցում:

Այս ամուր հիմքերի վրա Իտալիան վստահությամբ է նայում Հայաստանի հետ հարաբերությունների ապագային՝ հույս ունենալով, որ Երևանի և Եվրամիության միջև երկխոսությունը նոր և ավելի մեծ հնարավորություններ կբացի Ձեր երկրի և ամբողջ տարածաշրջանի համար:

Ձեզ եմ հղում, պարոն նախագահ, անձնական բարօրության իմ ջերմագույն բարեմաղթանքները, իսկ բարեկամ հայ ժողովրդին շնորհավորում եմ այսօրվա հանդիսավոր տոնակատարության առթիվ»,-ասված է ուղերձում:

 
 
 

Comments


bottom of page