top of page

Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսին

Dec 31, 2020
1 min read

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Ամանորի և Սուրբ Ծննդի տոների առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսին:

«Լիահույս եմ, որ 2021 թվականին ականատես կլինենք մեր երկկողմ կապերի էլ ավելի ընդլայնմանը՝ մեր բարեկամության ու համագործակցության ոգուն համահունչ, որով նշանավորվել են մեր հարաբերությունները երկար տասնամյակներ ի վեր՝ ի շահ մեր երկու բարեկամ ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է Եգիպտոսի նախագահի շնորհավորական ուղերձում:

 
 
 

Comments


bottom of page