top of page

Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կիպրոսի դեսպան Անդրեաս Զինոնոսը

Mar 3, 2021
1 min read

Հանրապետության նախագահի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կիպրոսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեաս Զինոնոսը (նստավայրը՝ Մոսկվա):

Ընդգծելով Հայաստանի ու Կիպրոսի ավանդական բարեկամական հարաբերություններն ու պատմականորեն ձևավորված սերտ կապերը՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ երկու երկրները համագործակցությունն առավել խորացնելու մեծ ներուժ ունեն: Նա վստահություն է հայտնել, որ դեսպանն իր ներդրումն ու ավանդը կունենա երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների ամրապնդման գործում:


Դեսպան Անդրեաս Զինոնոսը վստահեցրել է, որ ամեն ջանք կներդնի՝ երկու երկրների միջև բոլոր ոլորտներում հարաբերությունների խորացման ու զարգացման համար:

 
 
 

Comments


bottom of page