Արմեն Սարգսյանի հրամանագրով Կարեն Համբարձումյանը նշանակվել է Վերաքննիչ դատարանի դատավոր
Apr 17, 2020
1 min read

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Կարեն Համբարձումյանը նշանակվել է Վերաքննիչ դատարանի դատավոր: Այս մասին տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայք էջից։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի ապրիլի 16-ի ԲԴԽ-19-Ո-41 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Կարեն ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր»,- ասված է նախագահի հրամանագրում:




Comments