top of page

Արմեն Սարգսյանը ցավակցել է լուսանկարիչ Վահան Քոչարի մահվան կապակցությամբ

Oct 18, 2020
1 min read

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել անվանի լուսանկարիչ Վահան Քոչարի մահվան կապակցությամբ:

«Խոր ցավով իմացա Վահան Քոչարի վաղաժամ մահվան մասին: Մեր ժողովուրդը կորցրեց իր լավագույն զավակներից մեկին: Նա իր հոր՝ մեծատաղանդ լուսանկարիչ, արվեստագետ Անդրանիկ Քոչարի արժանի ժառանգն էր և նրա գործի շարունակողը, հայ լուսանկարչության պատմության հիանալի գիտակ և տարածող: Վահան Քոչարը ուրույն հետք է թողել հայ գրահրատարակչության և մամուլի բնագավառում: Ափսոս, որ նրա շատ գաղափարներ և ծրագրեր կիսատ մնացին: Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում նրա ընտանիքին, հարազատներին և գործընկերներին»,- ասված է նախագահ Սարգսյանի ցավակցական հեռագրում: 

 
 
 

Comments


bottom of page