top of page

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Վլադիմիր Զելենսկիին՝ պաշտոն ստանձ­նելու կապակցությամբ

May 20, 2019
1 min read

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ պաշտոնը ստանձ­նելու կապակցությամբ: «Համոզված եմ, որ Հայաստանի և Ուկրաինայի միջպետական հարաբերություններում առկա է զգալի ներուժ և լիահույս եմ, որ համատեղ ջանքերով հայ-ուկրաինական հարաբերությունները հնարավոր է բարձրացնել նոր մակարդակի՝ ի նպաստ մեր երկրների ու ժողովուրդների»,- ասվում է նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:

Նա նորընտիր նախագահ Զելենսկիին մաղթել է հաջողություններ, իսկ Ուկրաինայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում:

 
 
 

Comments


bottom of page