top of page

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ղրղզստանի նախագահին՝ երկրի ազգային տոնի առթիվ

Aug 31, 2021
1 min read


Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության 30-ամյակի առթիվ: Նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասված է. «Հայաստանը կարևորում է Ղրղզստանի հետ միջպետական փոխգործակցության հետագա զարգացումը, տնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում համատեղ նախագծերի իրականացումն ու ընդլայնումը: Համոզված եմ, որ մեր երկրների սերտ համագործակցությունը կապահովի հայ-ղրղզական հարաբերությունների բարձրացումը գործընկերության ավելի բարձր մակարդակի»:

 
 
 

Comments


bottom of page