Արմեն Սարգսյանը շնորհավորել է Կորեայի Հանրապետության նախագահին՝ երկրի ազգային տոնի առթիվ
Aug 16, 2021
1 min read

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Ջե Ինին՝ երկրի ազգային տոնի՝ Ազատագրման օրվա առթիվ: «Հայաստանը պատրաստակամ է խորացնելու և ընդլայնելու Կորեայի հետ բազմաշերտ համագործակցությունը: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով հայ-կորեական փոխշահավետ գործակցությունը կշարունակի ամրապնդվել՝ ի շահ մեր ժողովուրդների»,-մասնավորապես ասված է նախագահ Սարգսյանի ուղերձում:




Comments