top of page

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահին

Jun 29, 2021
1 min read

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

«Բարձր եմ գնահատում մեր ժողովուրդների միջև առկա ավանդական բարեկամական հարաբերությունները: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կհաջողվի ապահովել Հայաստանի և Թուրքմենստանի միջև փոխշահավետ համագործակցության հետագա զարգացումը»,-մասնավորապես ասվում է նախագահ Սարգսյանի ուղերձում:

 
 
 

Comments


bottom of page