top of page

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի հետ

Nov 15, 2020
1 min read

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանի հետ: Նրանք մտքեր են փոխանակել Արցախի շուրջ վերջին զարգացումների և այդ համատեքստում երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Զրուցակիցներն ընդգծել են ղարաբաղյան խնդրի կարգավորման համազգային նշանակությունն ու կարևորությունը: Նշելով, որ, իրավիճակով պայմանավորված, ողջ հայությունն այսօր մեծ ցավ է ապրում՝ նրանք համակարծիք են եղել, որ պետք է կարողանալ պահպանել երկրի կայունությունը ու ազգային միասնականությունը: Նախագահ Սարգսյանը և ՀԲԸՄ նախագահը նշել են, որ Արցախն այսօր ունի հսկայական հումանիտար խնդիրներ, և յուրաքանչյուրս մեր նպաստը պետք է բերենք դրանց լուծմանը, որպեսզի կարողանանք միասնաբար հաղթահարել բոլոր դժվարությունները:

 
 
 

Comments


bottom of page